Кому горячие пельмени?)

Производство.Наконец то я к тебе добрался)))
Долго шёл я к этому.Аж 20 лет.Наконец то мечта сбывается.Сегодня посчитал себестоимость сибирских пельмен.Мы с женой и с сыном производили аж 3,2 кг пелмен)) Это драйв,господа,это настоящий драйв(для армянских френдов-не то что у мэра Еревана)))) ) В субботу будущий управляющий моих производств(он не смотря на свой возраст, работал в многих ереванских ресторанах шеф поваром) получит задачу и начнёт производить пробные партии разных видов пельмень и хинкалей,пока не найдём золотую жилу) 
Трудно открыть первую,остальное само собой получится.Я так думаю(c)

Однако!!!

Наконец таки и я тоже решил не отставать от прогресса и поменять свою любимую Nokia N76 на Nokia X1.Чьё то пока не разбираюсь в тонкостях операционки ,но уверен,что со временем научусь пользоваться всеми(или почти всеми) функциями телефона)
Այ էսենց էլ ապրում ենք ՃՃՃ

Տատս

Էսօր մի պատմություն էլ պատմեմ տատուս մասին:
70-80-ական թվականներից սկսած,ինչ հիշում եմ տատուս,ամեն անգամ,ինչ ձուկ էլ որ ուտում էինք,ինչքան էլ որ համով էր լինում,տատս վերջում պիտի ասեր,-էէէ,բալա,էս ինչ ձուգ ի,օր,այ մեր վանա տառեխն ուրիշ էր,էլի:
Դե մենք էլ լուռ լսում էինք,համաձայնվում ու ամեն մեկս մտածում մտքում,թե տենաս մեզ էլ մի օր բախտ կվիճակվի՞ էդ ձուկը համտես անել ու երնեկ տալիս իսկի իր իսկական տարիքը չհիշող տատուս(իր ծնվելու տարին շատ ուժեղ կարկուտ էր եկել ՃՃ),որին բախտ էր վիճակվել ուտել վանա տառեխի նման ձուկ:
Ու ամեն անգամ,երբ ձուկ էինք ուտում,էդ ձուկը մեր աչքում  արդեն արժեզրկվել էր ու բոլորիս ուշքն ու միտքը վանա տառեխն էր:
Անցան տարիներ:Տասնյակ տարիներ:2000 թվի կողմերն էր:Մի օր էլ էլի նստած ձուկ ենք ուտում:Վերջում տատս,ինչպես միշտ,-էէէ,բալա,բայց դե մեր վանա տառեխն ուրիշ էր:Հորեղբորս տղան,որ մի հանաքչի տղա է,որոշեց կատակ անել(դե,առհասարակ,սիրում էինք տատուս հետ հանաքներ անել:Ինչպես ինքն էր ասում,երբ առջու ձագեր կմեծնան,կսկսեն առջու պլորների խետ խաղալ ՃՃՃՃ).տատ,ախար դու վանա տառեխ կերե՞լ էս:Սեղանի շուրջ նստած ժողովրդով(իսկ սեղանի շուրջ նստել էին հայրս,հորեղբայրներս ու մենք`22 թոռներս) սառեցինք ու թեքվեցինք էդ մեր հորեղբոր տղու կողմը հարցական հայացքով.իբր յանիմ էդ ինչ կատա՞կ էր որ:
Տատս հանգիստ.
-Չէ,բալա,իմ քոր կպատմեր....

Էրգրի առակներից

Լեռնցին սկսեց,իսկ  Խլուրդն ստիպեց ու շատ էլ ճիշտ արեց ՃՃՃ
Մի առակ պատմեմ:Էրգրի առակներից:Ու էս մի առակը տատուս պատմած հազար ու մի առակների նման կյանքիս ուղեցույցներից մեկն է դարձել:
Լինում է մի փալանչի:էս փալանչին մի աշկերտ է ունենում:Մի օր մի հաճախորդ է գալիս փալանչու մոտ:Վարպետը փալանը կարում է,տալիս հաճախորդին ու ճամփու դնում:Մտնում է տուն ու շատ չանցած դուրս գալով, ասում,-  "Անցավ,էլ չեն ասի"(տատս էս բառերը միշտ թուրքերեն էր ասում ու ամեն անգամ մեր համար թարգմանում հայերեն(մենակ "գետտի"-ն եմ հիշում,բայց եթե թուրքերեն իմացող լինի ու թարգմանի,վռազ կհիշեմ մնացածըՃ))
Անցնում է մի 2 տարի:Մի օր էլ էս նույն հաճախորդը նորից է այցելում փալանչուն,-թե բա,վարպետ,իշուս փալանը մաշվել ա արդեն,մի նոր փալան կարի:
Վարպետն ու աշկերտը փալանը կարում են ու ճամփու են դնում էս մարդուն:Քիչ հետո վարպետը թեքվում է աշկերտի կողմն ու ասում,-Եկավ,էլ չեն ասի(էստեղ էլ "գյալդի"-ն եմ հիշում):
Աշկերտը թե-Այ վարպետ,ախար ի՞նչ ես ասում,է:Երբ էս նույն մարդն եկավ մի 2 տարի առաջ,դու ասեցիր "Գնաց,էլ չեն ասի",իսկ հիմա էլ էդ նույն մարդու գալուց ասում ես "Եկավ,էլ չեն ասի"՞՞՞
-Ասեմ,էդ էլ սովորի,այ բալա,-սկսում է վարպետը:Ի՞նչ մեղքս թաքցնեմ:Ամբողջ կյանքում բանածս ու դատածս պահել էի մի փալանի մեջ:Ու երբ էս մարդն եկավ,սխալմամբ տվեցի այն փալանը,որի մեջ թաքցրել էի տարիների հավաքած  դառը քրտինքս:Երբ գլխի ընկա,որ սխալվել եմ,արդեն ուշ էր:Դե ի՞նչ պիտի անես,գնացածը գնացած է:Դրա համար էլ էն ժամանակ ասեցի "Գնաց,էլ չեն ասի(էդ մասին)":Իսկ էսօր էս մարդը նորից եկավ մեր մոտ:Ու նույն փալանն էլ հետը բերել էր:Գաղտնի նայեցի,թաքցրածս ոսկին մեջն էր:Դրա համար էլ ասեցի "Եկավ,էլ չեն ասի":
Տատս էս առակը պատմում էր էն ժամանակ,երբ մերոնցից մեկը ինչ որ մեծ բան էր կորցնում,գտնում ու ամեն անգամ հիշելիս բարկանում,բորբոքվում էր:Անցավ,էլ չեն ասի...